Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ 2022 թ. անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը «ՆԱՏՕ-ում օպերացիայի պլանավորման գործընթացը» թեմայով դասընթաց է անցկացնում Պաշտպանության ազգային համալսարանին կից Ռազմական կառավարման ինստիտուտում: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:










