Հենրիխ Մխիթարյանը «ՏԱՕ» գիշերային ակումբում հանդիպել է մոդել Էմիլի Ռատակովսկիին (լուսանկարներ)


Հենրիխ Մխիթարյանը «ՏԱՕ» գիշերային ակումբում հանդիպել է մոդել Էմիլի Ռատակովսկիին (լուսանկարներ)
Հուլիս 17 14:44 2017

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողները «Լոս Անջելես Գալաքսի»-ի նկատմամբ տարած հաղթանակը նշել են հոլիվուդյան «ՏԱՕ» գիշերային ակումբում, որտեղ ֆուտբոլիստները՝ այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանը, հանդիպել են սուպերմոդել Էմիլի Ռատակովսկուն:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, երեկույթը կազմակերպել էր Adidas ընկերությունը:


Հայտնի է, որ միջոցառման ժամանակ մարզիկներն առիթը բաց չեն թողել ու լուսանկարվել են աշխարհի ամենասեքսուալ մոդելներից մեկը համարվող Ռատակովսկու հետ:


Պարբերականը մանրամասնումէ, որ Մխիթարյանից զատ միջոցառմանը ներկա են եղել Դևիդ դե Խեան, Խուան Մատան, Անդեր Էրերան, Պոլ Պոգբան: