«Ամենուր՝ Լիբիայից մինչև Ղարաբաղ, որտեղ մենք աջակցություն ենք ցուցաբերել մեր եղբայրներին, փառք Ալլահին, լսելի են եղել հաղթանակի բացականչություններ»,-ԱՊԱ գործակալության ստամբուլյան թղթակցի հաղորդմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Ադրբեջանի եղբայրական երկրի առջնորդը նաև ասել է, թե, իբր, իրենք խափանում են իրենց և տարածաշրջանին դեմ ուղղված բոլոր ծրագրերը։
Այս հայտարարությամբ Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ պաշտոնապես հաստատեց, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում Թուրքիան զգալի ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին։










