Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը


Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի շուրջ պայմանավորվածությունների կատարման հարցը
Հունիս 1 11:18 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի,  2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը քննարկվել է՝ շեշտը դնելով խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի ապաշրջափակման և հետ կապված կոնկրետ հարցերի լուծման վրա։

Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի ղեկավարին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին։

Պետությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական ասպեկտներ։

Ղեկավարները վերահաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման իրենց փոխադարձ մտադրությունը՝ ներառյալ՝ հաշվի առնելով 2022 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները։

Ալիևն ու Պուտինը պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներով։