Թուրքիան ադրբեջանցի հատուկջոկատայիններին պատրաստում է Հունաստանի դեմ պատերազմի համար


Թուրքիան ադրբեջանցի հատուկջոկատայիններին պատրաստում է Հունաստանի դեմ պատերազմի համար
Մայիս 31 12:37 2022

Էգեյան ծովի տարածաշրջանում անցկացվում է «Efes 2022» խոշորագույն համատեղ զորավարժությունը, որին մասնակցում են 37 երկրների զինծառայողներ, այդ թվում՝ Իտալիայից, Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Պակիստանից, Ալբանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից և ԱՄՆ-ից։

Հատկանշական է, որ զորավարժությունների ընթացքում թուրքական և ադրբեջանական զորքերը վայրէջք են մշակել նմանակված հունական կղզում։

Ինչպես հաղորդում է հունական Greek City Times-ը, զորավարժությունների սցենարը ներառում է «ծովային ճանապարհով թշնամու թիկունք ներթափանցում, ափամերձ գծի մաքրում և թշնամու առափնյա ռազմական օբյեկտների վրա հարձակումներ, ինչպես նաև թիրախների վնասազերծում»:

Զորավարժությունների շրջանակներում թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը և թռչել նրա տարածքով։ Ըստ հունական հրատարակության՝ Անկարան հետևում է վարձկանների օգտագործման «բաղադրատոմսին»՝ կրկնելով Վլադիմիր Զելենսկիի օրինակը, որը հազարավոր արևմտյան վարձկանների՝ նախկին զինվորականների հավաքագրեց ուկրաինական ուժերում։ Անկարան ադրբեջանցիներին ծանոթացնում է Էգեյան ծովի միջավայրին․ ըստ երևույթին, Ադրբեջանը պետք է «մարի» Թուրքիային իր պարտքը՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարած հաղթանակի համար։

«Առանց թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի, այս բախումը կավարտվեր նույն կերպ, ինչ նախորդները` ադրբեջանցիների պարտությամբ»,- գրում է Greek City Times-ը:

Աղբյուր՝ Yerkir.am