Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 80 դիվանագետ և ռազմական ներկայացուցիչ մեկնել է Քարվաճառ


Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 80 դիվանագետ և ռազմական ներկայացուցիչ մեկնել է Քարվաճառ
Մայիս 31 11:50 2022

Մայիսի 31-ին սկսվել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցն արցախյան Քարվաճառի շրջան, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել է ադրբեջանական օկուպացիայի տակ: 

 

Ուղևորությանը մասնակցում են ավելի քան 50 երկրների և 10 միջազգային կազմակերպությունների ավելի քան 80 դիվանագետներ և ռազմական ներկայացուցիչներ, հաղորդում է Trend-ը։

Սա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների արդեն իններորդ այցն է օկուպացվա տարածքներ։

 

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։