Առուշանյան Դավիթի սիրելի զինվորներից էր Չոբանյան Արենը. իր հարամանատարի հետ էլ մեկնեց մարտի ու նրա հետ էլ հերոսաբար անմահացավ Արեգասարում


Առուշանյան Դավիթի սիրելի զինվորներից էր Չոբանյան Արենը. իր հարամանատարի հետ էլ մեկնեց մարտի ու նրա հետ էլ հերոսաբար անմահացավ Արեգասարում
Մայիս 31 00:31 2022
Չոբանյան Արենը Լոռու մարզի Ագարակ գյուղից էր: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Ֆիզկուլտ ինստիտուտ, այնուհետև՝ 2019 թվականի հուլիսի 22-ին զորակոչվել բանակ:
6 ամիս ծառայում է Արմավիրի զորամասում, այնուհետև տեղափոխվում Իվանյանի տանկային զորամաս: Առուշանյան Դավիթի զինվորներից էր Արենը: Դավիթը Արենին շատ էր սիրում: Պատերազմն էլ դիմավորեցին միասին ու առաջին իսկ կանչով մեկնեցին Եղնիկներ՝ օգնության:
Արենը Դավիթի ու Ասատրյան Հովիկի հետ այն նույն БМП-ի մեջ էր, որով էլ պիտի հերոսանային սեպտեմբերի 29-ին. 2 զինվոր իրենց հրամանտարի հետ սեփական կյանքի գնով կասեցրեցին թշնամու առաջխաղացումը:
Այսօր Արենի ծննդյան օրն է: Նա կդառնար 21 տարեկան, բայց հավերժ մնաց 19: Երկնային ծնունդդ շնորհավոր, հերոս տղա: Խունկ ու խոնարհում հիշատակիդ, Արեն ջան: