Թուրքիան անվտանգության միջանցք կստեղծի Սիրիայի հետ սահմանին


Թուրքիան անվտանգության միջանցք կստեղծի Սիրիայի հետ սահմանին
Մայիս 29 20:48 2022

Թուրքիան ակնկալում է շատ մոտ ապագայում ավարտել Սիրիայի սահմանի երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության միջանցքի ստեղծման գործընթացը։ Այս մասին Ադրբեջան կատարած այցի արդյունքներն ամփոփելիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

«Մենք հուսով ենք, որ շատ մոտ ապագայում մենք կավարտենք 30 կիլոմետրանոց անվտանգության միջանցքի ստեղծումը, որը աստիճանաբար ստեղծում ենք սիրիական սահմանի երկայնքով»,- ասել է նա։

 

Ըստ Էրդողանի՝ դրանով իբրև թե վերջ կդրվի «այն փաստին, որ Քրդական աշխատավական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության անդամները խարդախությամբ ստիպում են թուրք երեխաներին համալրել իրենց շարքերը»։