Նեպալում 22 մարդ տեղափոխող օդանավ է անհետացել


Նեպալում 22 մարդ տեղափոխող օդանավ է անհետացել
Մայիս 29 12:20 2022

Նեպալում կիրակի անհետացել է մասնավոր ավիաընկերության օդանավը, որում 22 մարդ է եղել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ավիաընկերության եւ կառավարության ներկայացուցիչներին:

Նրանց խոսքով՝ ոչ մեծ օդանավը թռչելիս է եղել Պոկհարա զբոսաշրջային քաղաքից, որը գտնվում է մայրաքաղաք Կատմանդուից 200 կմ հեռավորությամբ: Ինքնաթիռը սպասարկում է Tara Air ավիաընկերությունը, որը հիմնականում թռիչքներ է իրականացնում կանադական արտադրության Twin Otter օդանավերով:

Ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ օդանավում 4 հնդիկ է եղել, ինչպես նաեւ երկու այլ արտասահմանցի, թեեւ նրանց ազգությունը հայտնի չէ:



loading...