Telegram-ը փոխել է «Free» հասկացությունը նկարագրության մեջ, գրում է Telegram Info ալիքը։
Փոխարենը, այժմ հայտնվել է նկարագրություն, որն ասում է հետեւյալը. «Telegram-ը տրամադրում է անվճար անսահմանափակ ամպային պահեստավորում չաթերի եւ լրատվամիջոցների համար»:
Պավել Դուրովի մշակած մեսենջերը 2013 թվականից ներկայացվում է որպես ամբողջովին անվճար ծառայություն՝ առանց գովազդի եւ բաժանորդագրության համակարգի։ 2021 թվականին Telegram-ում գովազդ հայտնվեց, իսկ 2022 թվականի գարնանը հայտնի դարձավ, որ մեսենջերում կհայտնվի Premium անունով բաժանորդագրություն, որը օգտատերերին կառաջարկի լրացուցիչ հնարավորություններ՝ նոր արձագանքների եւ վճարովի սթիքերների տեսքով։