Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող պատանին հայտնաբերվել է Աբովյանում


Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող պատանին հայտնաբերվել է Աբովյանում
Մայիս 28 19:40 2022

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 27-ին Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 17-ամյա Արման Մ.-ն, որը մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



loading...