Ռոնալդինյոն լուսանկարվել է Ռամզան Կադիրովի հետ


Ռոնալդինյոն լուսանկարվել է Ռամզան Կադիրովի հետ
Հուլիս 16 22:46 2017

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն ժամանել է Գրոզնի, որտեղ ներկա կլինի Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի` «Ախմատ»-«Ամկար» հանդիպմանը:

Լեգենդար բրազիլացին հանդիպել է Չեչնիայի Հանրապետյան ղեկավար Ռամզան Կադիրովի հետ, ինչից հետո լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջում:

Ռոնալդինյոն հրավիրվել է ռուսական ակումբի ղեկավարության կողմից: