Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում


Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում
Մայիս 28 17:44 2022

Այսօր՝ մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ Ջհան Սուքիասյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ-Ոսկեպար ավտոճանապարհի՝ Սարիգյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Տավուշի մարզի բնակիչ, 45-ամյա Լիանա Գրիգորյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում։



loading...