Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության հարցերի կարգավորման համաձայնագրի վավերացման մասին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից 2022 թվականի մայիսի 19-ին և հաստատվել է Դաշնության խորհրդի կողմից մայիսի 25-ին։