Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում բացահայտ հափշտակել էր 2000 դոլար և դիմել փախուստի


Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում բացահայտ հափշտակել էր 2000 դոլար և դիմել փախուստի
Մայիս 28 15:23 2022

Մայիսի 27-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում ծանոթը բացահայտ հափշտակել է 2000 դոլար և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

 

«Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը, օգտվելով փոխանակման կետի աշխատակցի անուշադրությունից, դրամարկղից գողացել է 2000 դոլար:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը: 47-ամյա տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

 

Գողոնն առգրավվել է:

 

Նախապատրաստվում են նյութեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Աղբյուր` Փաստինֆո