Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»


Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»
Ապրիլ 26 16:08 2024

«Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնությունը կոչով դիմում է պայքարող և տագնապող մեր ազգակիցներին։ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քաղաքական շարժումը մեր երկիրն ու պետականությունը հասցրել են կործանման եզրին։

 

Դրսից ղեկավարվող և ֆինանսավորվող այս գործընթացը հնարավոր է կասեցնել միայն մեկ՝ ամբողջական ազգային փրկության ծրագրի շուրջ համախմբվելու ճանապարհով։

 

Մենք շատ ժամանակ չունենք, չունենք հին ու նոր սխալները կրկնելու իրավունք, սպառման եզրին է մեր ազգային ներուժը։

 

Ուստի.

 

Կոչ ենք ուղղում, ապակենտրոն եղանակով դուրս գալ փողոց, կազմակերպել դասադուլներ, գործադուլներ, դիմել անհնազանդության միջոցառումների՝ մեկ ընդհանուր և հստակ նպատակով,

 

Բոլորով միասին

 

Ստիպենք դադարեցնել Հայաստանի Հանրապետութան մասնատման գործընթացը,

 

Դադարեցնել թշնամու հետ բոլոր տեսակի բանակցությունները՝ այդ թվում ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ և համաձայն 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի անմիջապես ապահովել Արցախահայության իրենց հայրենիք անվտանգ վերադարձի և կարգավիճակի իրավունքը:  

 

Անհապաղ ազատ արձակել գերիներին և քաղբանտարկյալներին,

 

Միահամուռ ուժերով հեռացնել Նիկոլ Փաշինյանի և նրա Կառավարությանը, փոխարենն ստեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային Ժողովը և վեցաամսյա ժամանակահատվածում կազմկակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ»։

 

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնություն

 

26 Ապրիլ 2024, Երևան։