15 փաստ Գարեգին Նժդեհի մասին, որ գուցե չգիտեք


15 փաստ Գարեգին Նժդեհի մասին, որ գուցե չգիտեք
Մայիս 27 00:33 2022

Հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է այսօր: Առանձնացրել ենք մի շարք տեղեկություններ նրա մասին, որ գուցե չգիտեք:

1.  Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Գարեգին Նժդեհը, ծնվել է 1881 թվականի հունվարի 1-ին Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում (այժմ Ադրբեջանի տարածքում է):

 

2. Գարեգին Նժդեհի հայրը Կզնուտի հոգևորական Տեր Սահակ Տեր-Հարությունյանի որդի Եղիշեն էր, մայրը՝ նույն գյուղից՝ Տիրուհի Գյուլնազարյան անունով: Նրանց ամուսնությունից ծնվում են 4 երեխա. 2 դուստրերը՝ Անիկն ու Ցոլինեն, և 2 որդի՝ Լևոնն ու Գարեգինը:

Capturedffdfd - 15 փաստ Գարեգին Նժդեհի մասին, որ գուցե չգիտեք
Նժդեհի ծնողները

3. 1888 թվականին, երբ երեխաներից ավագը՝ Անիկը 11 տարեկան էր, իսկ կրտսերը՝ Գարեգինը 2 տարեկան, մահանում է ընտանիքի հայրը։ Երեխաներին մեծացնում է մայրը:

4. Երբ աղջիկներն ամուսնանում են, Տիրուհին ապրում է ավագ որդու՝ Լևոնի հետ, որը Ջուղայում ուսուցիչ էր։

Նժդեհ 1 960x611 1 - 15 փաստ Գարեգին Նժդեհի մասին, որ գուցե չգիտեք

5. Սկզբնական կրթությունը Գարեգինը ստացել է տեղի ծխական հայկական դպրոցում, որի փակվելուց հետո՝ Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ 17 տարեկան հասակից միացել է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողել է ուսումը և ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին։ 1906 թվականին մեկնել է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադարձել է Հայաստան։

6. 1920-ականներին, երբ Գարեգինն արդեն արտասահմանում էր, իսկ երկրում իշխանության էին եկել բոլշևիկները, Լևոնին մոր հետ աքսորում են Սիբիր։ 3 տարի անց նրանց թույլատրում են վերադառնալ, բայց՝ Վլադիկավկազ։

7. 1937 թվականի աշնանը Լևոնի ավագ դուստրը՝ Օլգան, գնում է հանգստանալու Դիլիջանում, տատին՝ Տիրուհուն տանում է իր հետ։ Բայց մի քանի ամիս անց Տիրուհու առողջությունը կտրուկ վատանում է ու 1938 թվականի փետրվարի 21-ին նա մահանում է։

8. Այն վայրը, որտեղ ամփոփվել էր Նժդեհի մոր աճյունը, երկար տարիներ անհայտ է մնացել և միայն 2001 թվականին, Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակի առթիվ, Դիլիջանի քաղաքապետարանի ու «Նախիջևան» միության նախաձեռնությամբ գտնվեց Նժդեհի մոր գերեզմանը, որն այսօր ուխտատեղի է դարձել։ Գտնվում է Դիլիջանի հին գերեզմանոցում: Գարեգին Նժդեհը թեպետ հասուն տարիքում գրեթե չի ապրել մոր հետ, սակայն, ինչպես վկայում են «Առյուծածին մայրեր» ու «Բանտային գրառումներ» գրվածքները, մոր լուսավոր կերպարը միշտ ուղեկցել է նրան։

unnamed 6 - 15 փաստ Գարեգին Նժդեհի մասին, որ գուցե չգիտեք

9. Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնել է Բուլղարիա։

10. Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո՝ 1918 թվականի վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի  և Գողթանի ընդհանուր հրամանատար։

11. Կասկածվելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ՝ 1944 թվականի հոկտեմբերի վերջերին Նժդեհը ձերբակալվել է։ Նրան տեղափոխել են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկել Լյուբյանկա բանտում։ 1946 թվականի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկել են Երևան, ուր դատաքննությունը ավարտվել է 1948 թվականին. Նժդեհը դատապարտվել է 25 տարվա բանտարկության։

12. Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և որդին) Սոֆիայից աքսորվել է  Բուլղարիայի  Պավլիկենի քաղաք։

Capturesaf - 15 փաստ Գարեգին Նժդեհի մասին, որ գուցե չգիտեք
Նժդեհի ընտանիքը. Մայրը՝ Տիրուհին, որդին՝ Վրեժը, կինը՝ Գոհար Դադայանը, դուստրը՝ Լիլիան:

13. Գարեգին Նժդեհի որդին՝ Սուքիաս-Վրեժ Նժդեհը ապրել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, զավակներ չի ունեցել: Վրեժ անունը նրան տվել է հայրը, իսկ հոր ձերբակալությունից հետո որդու ճակատագրով մտահոգված մայրը նրա անվանն ավելացրել է իր հոր անունը:

1907407 1509133415971272 2843710565968540701 n - 15 փաստ Գարեգին Նժդեհի մասին, որ գուցե չգիտեք

14. Դուստրը՝ Լիլյան ծնվել է 1920 թվականին: «Գոհար տատիկս ու Նժդեհն էլ շատ երկար չեն ապրել իրար հետ: Երբ պապիկս որոշել է հեռանալ Հայաստանից, եկել է տատիկիս մոտ, ասել է` արի գնանք, նա հրաժարվել է. տատիկիս երեք եղբայրներն էլ դաշնակցականներ էին, ինչ-ինչ հակասություններ ունեին և ատելով ատում էին Նժդեհին, ավելի շատ նրանց ահից էլ մնացել է այստեղ: Երբ հարցուփորձ էի անում տատիկիս այդ ժամանակաշրջանի, նրա ընդունած որոշման պատճառների մասին, տատս լռում էր, ոչինչ չէր ասում: Գիտեմ, որ դրանից հետո իրար չեն հանդիպել», – իր հուշերում գրում է Նժդեհի դստեր աղջիկը՝ Գոհարինեն Տրդատյանը:

15. 1955 թվականի դեկտեմբերի 21-ին Գարեգին Նժդեհը մահանում է Վլադիմիրի կենտրոնական բանտում:

Նժդեհի գերեզմանը 960x734 - 15 փաստ Գարեգին Նժդեհի մասին, որ գուցե չգիտեք

Տես նաև՝



loading...