Մխիթարյանի հսկայական դիմանկարը` Լոս Անջելես Գելեքսիի հետ խաղին (լուսանկար)


Մխիթարյանի հսկայական դիմանկարը` Լոս Անջելես Գելեքսիի հետ խաղին (լուսանկար)
Հուլիս 16 13:05 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ միջմրցաշրջանային փուլի շրջանակում ստուգողական խաղ է անցկացրել «Լոս-Անջելես Գելեքսիի» հետ և հաղթանակ տարել:

«Սթաբ-Հաբ» կենտրոնում կայացած խաղում մանկունիացիները 5:2 հաշվով հաղթանակ են տարել:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նաև գոլ է հեղինակել «Գելեքսիի» հետ խաղում, եղել է հանդիպմանը ներկա մեծաթիվ հայ երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանցից ոմանք օրիգինալ կերպով են աջակցել Հայաստանի հավաքականի ավագին:

ՄՅՈւ-ի մամուլի քարտուղարությունն է ներկայացնում խաղին ներկա այս երկրպագուների լուսանկարը` Մխիթարյանի հսկայական դիմանկարով.