Բրիտանական «BleacherReport»-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարների վիճակագրական տվյալները:
Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջին տեղում է ստեղծված վտանգավոր պահերի քանակով` 41:
Այնուամենայնիվ, միջին ցուցանիշով անկասկած առաջատարն է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով խաղի ընթացքում ստեղծում է միջինը 2.8 վտանգավոր պահ:
Այսպիսով, եթե Մխիթարյանը Պոգբայի չափ հանդիպումների մասնակցեր, ապա նրա ստեղծած վտանգավոր պահերի թիվը կհասներ 59-ի:










