ԱՄՆ-ի շրջագայության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդն» իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով «Լոս-Անջելես Գելեքսիի» հետ:
Մանկունիացիները 5:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել, իսկ անգլիական թիմի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նշենք՝ Մխիթարյանը մասնակցել է հանդիպման երկրորդ խաղակեսին, իսկ գոլը հեղինակել է հանդիպման 67-րդ րոպեին:
Մանկունիացիների կազմում խփած գոլերով աչքի են ընկել նաև Մարուան Ֆելայնին, Ֆորսու-Մենսան և Մարկուս Ռեշֆորդը, որը դուբլ է ձևակերպել:










