Թուրքիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և վիրավորներ


Թուրքիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և վիրավորներ
Մայիս 22 11:24 2022

Թուրքիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. առնվազն երկու մարդ զոհվել է, 42-ը՝ վիրավորվել, նրանցից հինգի վիճակը ծանր է։ Այս մասին մայիսի 22-ին հայտնել է NTV հեռուստաալիքը։

Վթարը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Նիղդե նահանգում։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը տեղամասերից մեկում կորցրել է ղեկի կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հետաքննում է։