Երկու երկրաշարժ է տեղի ունեցել


Երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Մայիս 21 20:15 2022

Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 06:12-ին Բորջոմի քաղաքից 9 կմ հարավարևելյան մասում գտնվող Անդեզիտ գյուղի մոտակայքում 3,6 (ML) մագնիտուդ, իսկ ժամը 08։42-ին Դեդոփլիսծկղարո քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Լենինովկա գյուղում 3,3 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել։ Հաղորդում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

 

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։