Ադրբեջանում ստեղծվել է Պաշտպանության ազգային համալսարան` ռազմական կրթության բարելավման համար


Ադրբեջանում ստեղծվել է Պաշտպանության ազգային համալսարան` ռազմական կրթության բարելավման համար
Մայիս 21 11:40 2022

Ադրբեջանում ռազմական կրթության բարելավման համար ստեղծվել է Պաշտպանության ազգային համալսարան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ին։

Նշվում է, որ ադրբեջանական բանակը Թուրքիայի Զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված միջոցառումների շրջանակում ստեղծվել է Պաշտպանության ազգային համալսարան՝ ռազմական կրթության ոլորտում կառավարումը բարելավելու նպատակով։ Հաղորդվում է, որ բանակում ընթացող կառուցվածքային բարեփոխումների շրջանակում հաջողությամբ զարգանում է գիտության և ռազմական կրթության ոլորտը։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը բանակում կառուցվածքային բարեփոխումներ է իրականացնում՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ։

Էմմա Չոբանյան

© factor.am