Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումներին. Բայդենը` Ալիևին


Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումներին. Բայդենը` Ալիևին
Մայիս 20 20:42 2022

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

 

Ներկայացնում ենք ուղերձն` ամբողջությամբ.

«Ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։


Այս տարի լրանում է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Վերջին 30 տարիների ընթացքում էներգետիկ դիվերսիֆիկացիայի և միջազգային անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը կարևոր պատմական պահին տվել է իր պտուղները, և Ադրբեջանը կարևոր դեր է խաղացել եվրոպական և համաշխարհային շուկաների անվտանգության ապահովման և կայունացման գործում։ Չափազանց կարևոր եմ համարում Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական և էներգետիկ օգնությունը։ Մենք նաև բարձր ենք գնահատում ձեր նշանակալի ներդրումը ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում։

 

Այժմ ժամանակն է հուսալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու կարևոր հնարավորության վրա: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​շփումների ակտիվացմանը և տնտեսական, տրանսպորտային և միջանձնային կապերի հաստատմանը, որոնք թույլ կտան ծաղկեցնել ողջ Կովկասը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ժողովրդավարական կառավարման և բարեփոխումների ուղղությամբ, որոնք պաշտպանում են բոլոր ադրբեջանցիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

 

Համաշխարհային անկայունության այս շրջանում, երբ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմով փորձում է խաթարել միջազգային անվտանգության հիմնական հենասյուները, ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը։ Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին և տասնամյակներում:

 

Անկախության օրվա առթիվ ես իմ լավագույն մաղթանքներն եմ հայտնում Ադրբեջանի ժողովրդին»։