ՆԱՏՕ-ի ավելի քան 40․000 զինվոր բերվել է բարձր պատրաստության


ՆԱՏՕ-ի ավելի քան 40․000 զինվոր բերվել է բարձր պատրաստության
Մայիս 20 15:03 2022

ՆԱՏՕ-ն բարձր մարտական պատրաստության վիճակում գտնվող ուժերի թիվը հասցրել է 42 հազարի, ինքնաթիռներինը՝ 120-ի, նավերին՝ ավելի քան 20-ի։ Այս մասին հինգշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերսը։

 

«Իմ ղեկավարությամբ՝ որպես Եվրոպայում գերագույն հրամանատար, մենք այժմ ունենք ավելի քան 42 հազար մարդ և 120 ինքնաթիռ, որոնք գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում, և ավելի քան 20 նավ նույնպես գտնվում են պատրաստության վիճակում»,- ասել է նա։

 

ՆԱՏՕ-ն մտադիր է նաև կիրառել համապարփակ զսպման միջոցներ, այդ թվում՝ Բալթիկ և Սև ծովերում։