Լիտվայի նախագահը «ամոթ», «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո մտավ նախագահական


Լիտվայի նախագահը «ամոթ», «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո մտավ նախագահական
Մայիս 20 11:25 2022

Լիտվայի նախագահը «ամոթ», «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո մտավ նախագահական։ 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիները քայլերթ են իրականացրել դեպի Բաղրամյան 26՝ Լիտվայի նախագահին ներկայացնելու, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ բանակցելու Արցախի հարցի և Հայաստանի շուրջ, իսկ Եվրոպան աչք է փակում։

 

Բաղրամյան 26-ում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել, որոնք պատ են կազմել։ Նախագահականի մոտ քաղաքացիները վանկարկեցին՝ «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»։ Լիտվայի նախագահին ժողովրդի խոսքը հասցնելուց հետո քայլերթը շարունակվեց։