«Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով»․ փաստաբան


«Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով»․ փաստաբան
Մայիս 19 23:28 2022

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի վերաբերյալ կալանքի միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը։ Այս մասին փաստաբանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․ «Դավիթ Արղամանյանը բավարարեց իմ կողմից ներկակացված միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով»։