Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկել եմ Բլինքենի հետ. Չավուշօղլու


Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկել եմ Բլինքենի հետ. Չավուշօղլու
Մայիս 19 13:35 2022

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո խոսել է լրագրողների հետ։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարւ հայտնել է, որ իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ շատ դրական հանդիպում է անցկացրել։

Չավուշօղլուն նշել է, որ աշխարահաքաղաքական շատ հերցերի հետ մեկտեղ Բլինքնեի հետ քննարկել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման։