Ալիևը Եղիսաբեթ Երկրորդին արցախյան նժույգ է նվիրել


Ալիևը Եղիսաբեթ Երկրորդին արցախյան նժույգ է նվիրել
Մայիս 16 17:50 2022

Միացյալ Թագավորությունների թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Վինձորյան պալատում ընդունել է Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահին, որը թագուհուն ադրբեջանցի բռնապետ Իլհամ Ալիևի անունից արցախյան նժույգ է նվիրել:

Արցախի օկուպացված տարածքներից բերված ձին կմասնակցի «Ձիերի Վինձորյան թագավորական շոուին»:

Նշենք, որ Ադրբեջանը արցախյան ձիերը համարում է իր «մշակույթի կարևոր մաս» և տարբեր միջոցառումների ներկայանում է այդ կեղծիքով: