Մшհվшն ելքով վրшերթ՝ Կիևյան փողոցում


Մшհվшն ելքով վրшերթ՝ Կիևյան փողոցում
Մայիս 16 17:22 2022

 

 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախնական տվյալներով, 2022 թ․ մայիսի 16-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում, հիշյալ փողոցում 32-ամյա տղամարդը Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ, որից հետո ընդհարվել է Mercedes մակնիշի ավտոմեքենային։
 
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


loading...