Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով համաշխարհային սովի հնարավորության մասին


Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով համաշխարհային սովի հնարավորության մասին
Մայիս 16 00:10 2022

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը կարծում է, որ Ուկրաինայում տիրող իրադրության պատճառով մոլորակի վրա կարող է համաշխարհային սով սկսվել: Այս մասին նա խոսել է Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարների եռօրյա հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ:

 

 

«Ռուսաստանի գործողությունների պատճառով դադարեցվում են մատակարարումները, կտրուկ աճում են գները՝ ոչ միայն մեզ մոտ, այլև ողջ աշխարհում, և կա սաստիկ սովի վտանգ»,- հայտարարել է Բերբոկը:

 

Նա նշել է, որ «Ռուսաստանը հող է նախապատրաստում նոր ճգնաժամերի համար»: