Արթուր Աբրահամ-Քրիս Յուբենկ Կրտսեր Մենամարտը՝ այսօր


Արթուր Աբրահամ-Քրիս Յուբենկ Կրտսեր Մենամարտը՝ այսօր
Հուլիս 15 06:29 2017

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) մենամարտը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին, Լոնդոնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նախօրեին տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 75,9 կգ, իսկ Քրիս Յուբենկ կրտսերինը՝ 75,8 կգ: Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Հայաստանում հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, սկիզբը ժամը 01.20-ի հատվածում):