Մարիա Զախարովան՝ «Եվրատեսիլ» -ում Ուկրաինայի հաղթանակի մասին


Մարիա Զախարովան՝ «Եվրատեսիլ» -ում Ուկրաինայի հաղթանակի մասին
Մայիս 15 14:38 2022

Մեր պատանեկության, երիտասարդության տարիներին՝ բակում, փողոցում, դպրոցում, համալսարանում, արհամարհրված էին բոլոր տեսակ մատնիչ-բանսարկուները, որոնց անվանում էինք «գործ տվողներ», «ստուկաչներ»։ Ամոթ էր նույնիսկ նրանց բարևելը, էլ ուր մնաց ընկերություն անելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ

 

Մեր պատանեկության, երիտասարդության տարիներին՝ բակում, փողոցում, դպրոցում, համալսարանում, արհամարհրված էին բոլոր տեսակ մատնիչ-բանսարկուները, որոնց անվանում էինք «գործ տվողներ», «ստուկաչներ»։ Ամոթ էր նույնիսկ նրանց բարևելը, էլ ուր մնաց ընկերություն անելը։Այո՛, ապրում էինք ԽՍՀՄ-ում, բայց հասարակությունը խիստ բացասական էր վերաբերվում 1937թ․ մատնիչ-բանսարկուներին։

Եվ ով կմտածեր, որ մեր երազած անկախ Հայաստանում, իշխանությունների խրախուսմամբ, սնկի պես կաճեն, կբազմանան տարբեր բանսարկու-մատնիչ-ստուկաչ-գործ տվողներ։ Նրանց շարքերում են ուսանողներ, իրենց քաղ․հասարակություն կոչող ստահակներ։ Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ « ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարար։

Սա կոչվում է բարքերի անկում»,- գրել է Իշխանյանը: