Վլադիմիր Պուտինն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են այս երկրի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը


Վլադիմիր Պուտինն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են այս երկրի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը
Մայիս 14 17:30 2022

Ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից Ֆինլանդիայի հրաժարվելը սխալ կլինի, քանի որ այդ երկրի անվտանգությանը սպառնացող ոչինչ չկա։

 

Այս մասին, Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոի հետ ունեցած հեռախոսազրույցում։

 

«ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ դիմում ներկայացնելու Ֆինլանդիայի ղեկավարության մտադրության մասին կարծիքների անկեղծ փոխանակում է տեղի ունեցել»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։