ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի երգչուհիներից ու դերասաններից ովքեր են ակտիվ մասնակցում ընդդիմության ցույցերին


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի երգչուհիներից ու դերասաններից ովքեր են ակտիվ մասնակցում ընդդիմության ցույցերին
Մայիս 13 21:22 2022

Քայլերթեր, բողոքի ցույցեր, անհնազանդության ակցիաներ. իշխանությունների հրաժարականը պահանջող ընդդիմությունը համախմբման կոչերով շարունակում է փողոցային պայքարը: Այս օրերին նրանց իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել նաեւ հայ մտավորականներից շատերը, ովքեր ոչ միայն մասնակցում են քայլերթերին այլ նաեւ հանդես են գալիս կոչերով եւ հանրահավաքներին ելույթներ ունենում:

Ավելին, մայիսի 11-ին Ֆրանսիայի հրապարակում ընթացավ մշակութային երեկո, ականավոր մտավորականների մասնակցությամբ: ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար առանձնացրել է այն հայ հայտնիներին, ովքեր մասնակցում եւ աջակցում են «Դիմադրություն» շարժմանը:

Հանրահավաքի առաջին իսկ օրվանից իրենց աջակցությունն են հայտնել եւ համերգով հանդես եկել երգչուհիներ Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ալլա Լեւոնյան, Գայա Արզումանյանը:

Հայտնի դերասաններից եւ դերասանուհիներից ակտիվ մասնակցում են հանրահավաքներին Հրանտ Թոխատյանը, Մհեր Մկրտչյանը, Լեվս Դավթյանը, Լևոն Հարությունյանը, իսկ դերասանուհիներից՝ Լուիզա Ղամբարյանը, Ագնեսա Շահնազարյանը, Անի Ղազարյանը, Ժաննա Բուտուլյանը եւ այլ հայտնիներ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան 

 



loading...