Սեմեդուն պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ


Սեմեդուն պայմանագիր է կնքել Բարսելոնայի հետ
Հուլիս 14 22:05 2017

Կատալոնական «Բարսելոնան» հաստատել է պորտուգալական «Բենֆիկայի» պաշտպան Նելսոն Սեմեդուի տեղափոխությունը:

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Սեմեդուի տրանսֆերի դիմաց պորտուգալական ակումբին առաջարկել է 30 մլն եվրո:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Սեմեդուն մասնակցել է 31 հանդիպման, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: