Փարիզում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա


Փարիզում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա
Մայիս 13 15:55 2022

Գիշերային ուժ ժամի հարձակում է տեղի ունեցել  Փարիզում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա: Անհայտ անձը կամ անձինք պայթուցիկներ են նետել հյուպատոսարանի ուղղությամբ:

 

Հարձակման հետևանքով վնասվել է հյուպատոսարանի շենքը, կոտրվել են ապակիները։ Աշխատակիցներից վիրավորներ կամ սպանվածներ չկան:

 

Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Նշվում է, որ հարձակման համար ոչ մի կառույց առայժմ չի ստանձնել պատասխանատվություն։

 

ermenihaber.am