Պատմության ամենաթանկարժեք պաշտպանը. Քաել Ուոքերը՝ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ


Պատմության ամենաթանկարժեք պաշտպանը. Քաել Ուոքերը՝ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ
Հուլիս 14 20:46 2017

«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Տոտենհեմի» պաշտպան Քաել Ուոքերին»:

«Քաղաքայինները» 27-ամյա անգլիացու համար վճարել են 50 միլիոն ֆունտ,- հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:

Այսպիսով, Ուոքերը դառնում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը:

Ֆուտբոլիստը «Սիթիի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: Նա հանդես է գալու 2 համարով:

Հիշեցնենք, որ Ուոքերը «Տոտենհեմում» է 2009 թվականից. վարձավճարով հանդես է եկել տարբեր թիմերում: