Դուք ընդունել եք մի վարչապետի, ով կործանել է երկիրը, դարձել հազարավոր զո հերի պատճառ. հոլանդահայ գործիչը Նիդերլանդների վարչապետին


Դուք ընդունել եք մի վարչապետի, ով կործանել է երկիրը, դարձել հազարավոր զո հերի պատճառ. հոլանդահայ գործիչը Նիդերլանդների վարչապետին
Մայիս 12 11:50 2022

Ամենայն հարգանքով ձեր հանդեպ պարոն վարչապետ, ես գրում եմ ձեզ որպես Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության անդամ (8 տարի) և որպես հայ, որպեսզի իմանաք, որ դուք հանդիպել եք և վստահ եմ, ինչպես միշտ բարձ մակարդակի ընդունելություն եք ցույց տվել, Հայաստանի Հանրապետության վարչապետին (ցավոք). այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Նիդերլանդների իշխող Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության անդամ Լիաննա Մելկեր-Ամիրխանյանը` երկրի վարչապետ Մարկ Ռութեին ուղղված իր ուղերձում:

«Հենց հիմա հայ ժողովուրդը, մեծամասնությունը (բացառությամբ նրա ընտանիքի և 198 ակտիվիստի) դեմ են այս առաջնորդին, ով կործանում է երկիրը: Հայաստանը երբեք չի եղել այսպիսի ավիրված պայմաններում բառի բոլոր իմաստներով` ֆինանսապես, տնտեսապես, կրթական մակարդակով, պատերազմով: Միակ բանը, որ այս լրագրողը, ով դարձել է վարչապետ, ընդարձակել է, եղել է 18-24 տարեկան զինվորների գերեզմանները, ավելի քան 6000` 2.5 մլն բնակչություն ունեցող երկրում:

Այս պահին իր տունը պաշտպանվում է հարյուր հազար ոստիկանների կողմից և կից լուսանկարներում դուք կտեսնեք Հայաստանն այսօր, ժողովուրդն ընդդեմ ոստիկանների, որոնք պաշտպանում են այն մարդու տունը, որը ձեր կողքին է լուսանկարում: Ո՞ր մի ժողովրդավարական երկրի առաջնորդն ունի այսքան թիկնապահ և որ երկրում վարչապետն ունի այսքան ատող ունի», - գրել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ից գտնվում է Նիդերլանդների թագավորությունում: