Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում գնդակոծել են վեց քաղաքացիական ավտոմեքենա, որոնց վրա տեղադրված են եղել սպիտակ դրոշներ։
Այս մասին ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության վարչության ազգային կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նա նշել է, որ, ըստ հավաստի տեղեկությունների, Կիևի ռեժիմը Խարկովի մարզում «հերթական արյունոտ ակցիան է անցկացրել «բուչինյան» սցենարով»։
«Բնակավայրերի միջեւ ընկած հատվածում զինված ուժերի զինծառայողները գնդակոծել են վեց քաղաքացիական ավտոմեքենա՝ նրանց վրա տեղադրված սպիտակ դրոշներով», — հայտարարել է Միզինցեւը:
ՊՆ - ում հավելել են, որ ԶՈՒ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնի մասնագետները իրականացրել են այդ հրեշավոր հանցագործության ֆոտո - և տեսանկարահանումները:










