Սիրիայի նախագահը երեք տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Իրան


Սիրիայի նախագահը երեք տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Իրան
Մայիս 8 19:33 2022

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին այցն է կատարել Իրան: Այդ մասին հայտնել է սիրիական նորությունների գործակալությունը Twitter-ում:

 

Ինչպես հաղորդել է գործակալությունը, տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աշխատանքային այցը Թեհրան, որի ընթացքում նա հանդիպել է այաթոլլա Ալի Խամենեիի (Իրանի գերագույն առաջնորդ – խմբ.) և նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը և տարածաշրջանային հարցերի շուրջ ընդհանուր տեսլականը:

 

Իր հերթին Խամենեիի կայքը Ասադի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը մեջբերել է։

 

«Պետք է ավելի ակտիվ ջանքեր գործադրվեն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է Խաենեին՝ մատնանշելով ներկայում աշխարհում Սիրիայի նկատմամբ ավելի հարգալից վերաբերմունքը, քան պատերազմից առաջ: