«Սրանք 20 տարի ինչ-սուտ ասես հորինել են մեր մասին, բայց պատասխան չենք տվել, սա է, ըստ իս, մեր իշխանության ամենամեծ խնդիրը, սրա ամեն զառանցանքին պետք է պատասխան տայինք: Մենք ինչ ասում ենք, իրենք խոսում են թալանից, Ալիևը պատերազմից հետո ասեց, որ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում 5 մլրդ դոլարի զենք-զինամթերք է վերցրել, կարողա՞ Նիկոլն իրա պապու տնից է բերել էդ զենքը, ինքը մի երկու ինքնաթիռ է բերել, այն էլ՝ առանց հրթիռների, դա չէ՞ իր բերածը»: Դեպի Վանաձոր ավտոերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն-Տեր պետրոսյանի հայտարարությանը, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինայնը պետք է նստեն սեղանի շուրջ և բանակցեն,Շարմազանովն ասաց, որ առաջին նախագահը չէ՞ր Նիկոլին ասում ազգակործան պատուհաս:
«Ոչ՛ Քոչարյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանը ավելի վատ չեն բնորոշել, հիմա էլ ասում է՝ գնացեք իր հետ բանակցեք՝ ազգակործան պատուհասին վռնդում են, որ նոր կործանում չբերի, ոչ թե բանակցում են նրա հետ»,-ասաց Շարմազանովը:










