Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հերթական անգամ գովաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Մեսսին զարգացել է, դա անվիճելի է: Մենք տարիներ շարունակ տեսնում էինք նրա ռմբարկուական տաղանդը, բայց հիմա նա «ամբողջական» ֆուտբոլ է ցուցադրում:
Նա կարող է անել ամեն ինչ և հարձակման գծում և պաշտպանությունում», - Լուիս Էնրիկեի խոսքն է փոխանցել fourfourtwo.com-ը:










