Ռոմայի պաշտպանը տեղափոխվել է Նապոլի


Ռոմայի պաշտպանը տեղափոխվել է Նապոլի
Հուլիս 13 23:22 2017

Պորտուգալացի ֆուտբոլիստ Մարիո Ռուին տեղափոխվել է «Նապոլի»,- տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Գործարքի արժեքը կազմել է 9 մլն եվրո: Հիշեցնենք, որ Ռուին Իտալիայի ավարտված առաջնությունում «Ռոմայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման: