Մոնակոն երկարաձգել է Սիդիբեի պայմանագիրը


Մոնակոն երկարաձգել է Սիդիբեի պայմանագիրը
Հուլիս 13 20:30 2017

Ֆրանսիական «Մոնակոն» հայտարարել է թիմի պաշտպան Ջիբրիլ Սիդիբեի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Սիդիբեն «Մոնակո» էր տեղափոխվել նախորդ տարվա ամռանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիդիբեի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոնի կազմում պաշտպանը մասնակցել է 47 հանդիպման, դարձել 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: