Եթե պատրաստ ենք հողի մի մասը զիջել Ռուսաստանին, ապա այս բոլոր մարդիկ իզուր են զո հվել. Զելենսկի


Եթե պատրաստ ենք հողի մի մասը զիջել Ռուսաստանին, ապա այս բոլոր մարդիկ իզուր են զո հվել. Զելենսկի
Մայիս 2 12:00 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հանուն խաղաղության պատրաստ չէ փոխել Ուկրաինայի սահմանները։ Այս մասին հայտնում է ՌԲԿ «Ուկրաինա»-ն՝ հղում անելով Զելենսկու EPT News-ին տված հարցազրույցին։

 

«Մենք պատրաստ ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, հակառակ դեպքում, եթե մենք պատրաստ ենք հողի մի մասը զիջել Ռուսաստանին, ապա այս բոլոր մարդիկ իզուր են զոհվել: Այդ դեպքում ինչո՞ւ են զոհվել», - ասել է պետության ղեկավարը։

Նա նաև ընդգծել է, որ եթե «Ռուսաստանին տարածք տրվի,ապա  այնտեղ կանգ չի առնի, ինչպես Ղրիմի գրավումից հետո կանգ չի առել»։

«Եվ հետո պարզապես նրանց հանգստանալու ժամանակ տվեք՝ 2-3 տարի հետո նոր հարձակումից առաջ: Մենք սրան համաձայն չենք»,- հավելել է նախագահը։