Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել իր մեծ ընտանիքի հետ:
Այս օրերին 32-ամյա ֆուտբոլիստն ընտանիքի հետ հանգստանում է Բալեարյան կղզիներում եւ Արքայական ակումբի հետ չի մեկնել ԱՄՆ: Պորտուգալիայի հավաքականի ավագը լրացուցիչ հանգիստ է ստացել Ռուսաստանում կայացած ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունից հետո:










