Հայաստանի բնակչությունը չպետք է շшտшնш, բանակը չպետք է վերաшկшռուցվի. Ալիև


Հայաստանի բնակչությունը չպետք է շшտшնш, բանակը չպետք է վերաшկшռուցվի. Ալիև
Ապրիլ 30 12:06 2022

Գիտեք, միանգամայն իռացիոնալ է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիայի նման պետությանը, որն ունի տնտեսական հզորություն և առաջատար բանակ, որի նման հավասարներին աշխարհում կարելի է մատների վրա հաշվել. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ասել է, որ Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական գործընթացին.

«Մենք աջակցում ենք հայ-թուրքական գործընթացին։ Կարծում եմ, որ սա շանս է Հայաստանի իշխանության և քաղաքական գործիչների համար։ Ինչպիսի՞ն կլինի նրանց ապագան և ինչպես են իրենք իրենց տեսնում տարածաշրջանում, պետք է լավ մտածեն այդ մասին։ Չեմ կարծում, որ նրանք հստակ պատկերացում ունեն։ Նրանք պետք է մի կողմ դնեն բոլոր պատրանքները, հրաժարվեն այնպիսի մտքերից, ինչպիսիք են բանակը վերակառուցելը, բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելը և, ուժեր կուտակելով, վերադարձնեն հողերը։ Հակառակ դեպքում դա կդառնա նրանց պետականության պաշտոնական անկումը։

Մենք պատրաստ ենք աջակցել դրական միտումներին և անում ենք դա։ Մենք հույսեր ունենք, բայց պետք է փորձենք հայերին, քանի որ դեռ չենք բանակցել նրանց հետ խաղաղության շուրջ։ Սրա ժամանակն արդեն եկել է։ Ինչպես ասացի, սահմանի հարցի շուրջ բանակցությունները շուտով կսկսվեն։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի բանակցություններին, ապա մենք պատրաստ ենք սկսել և սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը կհայտարարի ժամկետները»,- ասել է ադրբեջանցի նախագահը։