Պատերազմի ժամանակ Ռուսաստանն օրական մի քանի անգամ զենքով ինքնաթիռներ էր ուղարկում Հայաստան. Ալիեւ


Պատերազմի ժամանակ Ռուսաստանն օրական մի քանի անգամ զենքով ինքնաթիռներ էր ուղարկում Հայաստան. Ալիեւ
Ապրիլ 29 15:20 2022

Պատերազմի ժամանակ Ռուսաստանն օրական մի քանի անգամ զենքով ինքնաթիռներ էր ուղարկում Հայաստան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գրում էhaqqin.az-ը։ 

«Բոլորս էլ գիտենք, ես բազմիցս հայտարարել եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում օրական մի քանի անգամ Ռուսաստանից կանոնավոր կերպով զենքով բեռնատար ինքնաթիռներ էին թռնում Հայաստան։ Մենք հետեւում էին Ռոստովից, Մոզդոկից բոլոր ուղղություններին։ Մեր վրացի ընկերներին խնդրել էինք փակել օդային տարածքը, եւ նրանք դա արեցին։

Մենք նաեւ խնդրել էինք մեր վրացի ընկերներին փակել այն ցամաքային ճանապարհը, որով կարելի էր զենք տեղափոխել Ռուսաստանից Հայաստան Վրաստանի տարածքով, նրանք դա էլ արեցին, եւ մենք երախտապարտ ենք նրանց»,- ասել է Ալիեւը։