Պաշտոնական. Դուգլաս Կոստան տեղափոխվեց Յուվենտուս


Պաշտոնական. Դուգլաս Կոստան տեղափոխվեց Յուվենտուս
Հուլիս 12 23:08 2017

Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի տեղափոխության մասին:

Իտալական ակումբը մեկ տարվա վարձակալության համար կվճարի 6 միլիոն եվրո՝ նրան հետագայում 40 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ:

Գումարը կարող է ավելանալ մեկ միլիոն եվրոյով՝ կապված բրազիլացու հաջողություններից նոր ակումբում:

Հիշեցնենք, որ Դուգլաս Կոստան «Բավարիա» է տեղափոխվել 2015 թվականին Դոնեցկի «Շախտյորից»: Գերմանիայի ավարտված առաջնությունում Կոստան մասնակցել է 23 հանդիպման: